«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-Ի՞նչ կոմպրոմիսի կարող է գնալ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը։ Իշխանությունները կարո՞ղ են զիջել։
-Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի և՛ իմ հայացքները, և՛ մեր գործընկեր Արամ Սարգսյանի հայացքները։ Նա շատ լավ գիտի։ Եթե մեր մոտեցումները ընդունված լինեին, մենք կլինեինք էնտեղ։ Շատ պարզ է, բոլորը գիտեն մենք բոլորին բացատրել ենք։ Բայց վստահ եմ ՝ կա երրորդ ճանապարհ։ Եվ հիմա կա հնարավորություն այս ամբողջ շարժումը կապիտալիզացնելու նաև այդ ճանապարհի միջոցով։ Պետք է խոսել դրա մասին պետք է հասկանալ, այլապես քանի որ ոչ ոք չի ուզում խոսել, որովհետև ով մի հատ տարբերվող կարծիք է ասում, նա տականք է արդեն: Ասենք, սփյուռքից են զանգում ու գրում, սփյուռքից մարդիկ են ինչ-որ աջակցության կոչեր անում, որ հազար հատ մեդալ են ստացել Սերժ Սարգսյանից։ Է հա, հասկացանք։ Ուզո՞ւմ եք Հայաստանի դարդերով ապրել, եկեք Հայաստան, եկեք մեզ հետ կանգնեք, եկեք իմ հետ բաժիններ, եկեք իմ հետ ձերբակալված անձանց վայր, եկեք տեսեք, որ հնարավոր չի շարժվել առաջ, եկեք Նիկոլենց հետ քայլեք տեսեք մարդիկ ինչի միջով են անցնում։ Սա տոտալ փակուղի է, ես ձեզ ասում եմ, հենց հիմա մեր հասարակությունը գտնվում է փակուղու մեջ, և պետք է ամեն բան անել, որ ուժ չկիրառվի, որ բռնություններ չլինեն, բայց էստեղ կա հետևյալ հանգամանքը, որ անկոմպրոմիս, անզիջում երկու կողմերի առաջխաղացումը դա անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների, հասկանում ե՞ք։ Երբ, որ մեկը իր կնոջը տանում է ինչ-որ մի տեղ ու իր ճանապարհը փակ է, կինը հիվանդ է, ուզում է տեղ հասցնի, նա կարող է հունից դուրս գա, դուրս գա մեկին ծեծի։ Նրա համար չէ, որ նա Շմայսի կողմնակից է, նրա համար, որ ինքը ուզում ա իր կնոջը տանի, տեղ հասցնի։ Իսկ ո՞վ է ասել, որ ինքը իրավունքներ չունի, ով է ասել, ո՞վ ա ասել։ Վերջին հաշվով, հասկանում եք, մենք ունենք մարմիններ. պառլամենտական երկրում պրոբլեմները որտե՞ղ պետք է լուծվի՝ պառլամենտում։ Ու՞ր է մեր պառլամենտը։ Ու՞ր է մեր պառլամենտում պրոբլեմների լուծման ուղիները, ճանապարհները։ Պետք է այդ ուղիների մասին խոսել։ Պետք է այդ հարցերը քննարկել։ Հիմա ամեն մեկը զորքերն է հանում, էն մեկնա ասում է՝ չէ դու դիակ ես։ Մենք դա տեսել ենք։ խորհրդարանում Սերժ Սարգսյանի հետ երբ որ խոսում էի ասել եմ, որ, Սերժ Սարգսյան, ես չեմ ուզում՝ մենք ունենանք նորից լսումներ զոհված մարդկանց մասին։ Դա մեծ վճար ա, մեծ, թանկ գին է։ Ոչ մի քաղաքացու մենք չպետք է վտանգի տակ դնենք և թիվ մեկ պատասխանատուն, այո, ասել եմ, որ Սերժ Սարգսյանն է։ Բայց մենք էլ էս կողմից պետք է ունենանք ինչ-որ տարբերակներ։ Եվ ես տեսնում եմ, որ այդ տարբերակը չկա։ Մեր անհանգստությունը սա է․ մենք սիրո, հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին, և ասում ենք, որ այո՛, կա երրորդ ճանապարհ։ Ով, որ ասում է, որ չկա երրորդ ճանապարհ, ով, որ ասում է՝ չկա կոմպրոմիս, ով, որ ասում է՝ պետք է զորքերով բերենք կոտորենք, իմացեք էդ մարդկանց համար շատ վատ է լինելու։ Այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը չէ, հետո, բայց մի հատ կարևոր հանգամանք կա․ ասենք, ինձ հետաքրքիր չի, որ վաղը, մյուս օրը զորքեր կիրառողին, Սերժ Սարգսյանին, հրաման տվողին, եսիմ ում հետո դատարանը Նյուրնբերգում դատելու է։ Ամեն մարդ, անհատական է, անկրկնելի է, չկա էդ մարդուց։ Ես ամեն մի մարդու համար եմ անհանգստացած, որովհետև ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է մարտի մեկի ճանապարհով։ Էլ ովքեր, որ ասում են իշխանությունը ուժ չի կիրառի, բա որ կիրառեց։ Հիմա պետք է տեքստերը բերել քաղաքական հուն։ Երրորդ ուղի կա։ Կա երրորդ ճանապարհ։ Այդ ճանապարհին մենք հավատացել ենք։ Ես, Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը հավատացել ենք էդ ճանապարհին, ու էդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան էն պահին, երբ որ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք և ասել ենք, լավ, դու քո հավատացած բանը արա, մենք մեր հավատացած բանը անենք։ Ես կարծում եմ, որ սա է պետք կանխել։ Մենք այլ տարբերակ չունենք, հասկանում եք, մենք չեն կարող ասել, պաշտպանության նախարարը ավտարիտետ չի երկրում, առողջապահության նախարարը ավտարիտետ չի, քաղշին նախարարը ավտարիտետ չի։ Ոչ մի նախարար ավտարիտետ չի էս երկրում։
Ամեն մի մարդկային կյանք, ամեն մի մազ իմ համար ավելի թանկ է, քան հազար հատ Ձեր ֆեյսբուքը, Ձեր ֆեյսբուքյան ստատուսը: Ինչ-որ ուռոդներ, ովքեր տանը վեր ընկած գրում են՝ եղբայր ջան, վեր ես ընկել տանդ, կամ գնա Նիկոլի հետ ցույց արա, կամ գնա բաժիններում օգնի, կամ գնա մի հատ ոստիկանի դեմը պառկի, մի թող գնան մարդկանց տրորեն, ջարդեն, փշրեն, սա է վիճակը: Զանգում են, ասում են՝ գնա Շմայսը փակել է փողոցը, գնա բացի, Դուք էլ ամբողջ ճանապարհներն եք փակել, ո՞նց գնամ Շմայսին հասնեմ, գժանոց է: Հանրապետականը ասում է, որ մենք ուզում ենք, որ կայունություն լինի: Եղբայր սա չի ձեր կայունությունը, ուր եք` Աշոտյաններ, բաներ, դուք ուր եք: Ձեր նախարարների դեմքին նայեք, ձեր դեմքին նայեք դուք ովքեր եք, դու ո՞վ եք: Գիտեք մի տարի մենք խորհրդարանում աշխատել ենք, այդ մարդիկ ուզո՞ւմ են մեզ ծաղրել: Նոր իրավիճակը է, բոլորին չի լինի խաբել, ասում եք ձեր ընդդիմության հանձնաժողովը կրճատում ենք, որովհետև եսիմ ինչ: Առաջին օրից Ելք դաշինքի հանձնաժողովը այս իշխանությունը կրճատել է: Հիմա ասում է՝ եկեք երկխոսեք, Ձեր հետ ի՞նչ երկխոսենք: Քո հետ ի՞նչ երկխոսենք: Սահմանադրության մեջ գրել եք 30 տոկոսը Ազգային Ժողովում պիտի լինի ընդդիմությունը, ո՞ւր է ընդդիմությունը, ինչի մասին պիտի երկխոսենք: Թե՞ մտածում եք, մի երկու մարդ կալանավորեք, կվերջանա կգնա: Մենք դեմ ենք այս սև ու սպիտակ բաժանմանը: Մենք դեմք ենք այս իրավիճակին, որը տանում է բախումների, արյունահեղության: Ու ո՞վ որ ասում է, որ այ հիմա պետք չէ դրա մասին խոսել, դա ամենամեծ սխալն է: Այսինքն` մեկը գա գլուխդ կտրելու, չասենք հա, որ սա ինչ է: Այս ո՞ւր ենք ընկել: Ովքե՞ր եք դուք ընդհանրապես: Ես բան եմ ասում, ես քաղաքականության մեջ կամ, որովհետև ես պետք եմ, ու ես մի բան պետք է անեմ: Եթե ես տեսնեմ, որ քաղաքականությունը սև ու սպիտակ է, անգամ ես սպիտակ եմ, ես այդ քաղաքականության մեջ չեմ լինելու: Ես միշտ էլ սպիտակ եմ, ես չեմ ուզում նման քաղաքականություն լինի: Ես չեմ ուզում այդ հասարակության մեջ ապրեմ: Երբ որ մարդիկ բիտեքով գալիս են մեկի ավտոն ջարդում են, ասում են էլի ազդանշան կտա՞ս: Մենք այստեղ ինչ ունենք անելու:
Կամ մեկը մեկի տան մոտ այնքան է ազդանշան տալիս, որ այդ ընտանիքը խելագարվում է: Ի՞նչ եք ուզում: Ամեն ինչ իր ձևն ունի: Խաղաղ ակցիա է, պետք է միայն խաղաղ լինի` 0 ատելություն: Սիրե՞լ նրանց, ովքեր ձեր կոչերը չեն գովում: Սիրե՞լ նրանց, հարգել նրանց, ովքեր այլ կարծիք ունեն և նույնը իշխանությանը: Մարդկանց տանում եք լցնում եք բաժինները, գիտեք դրանով հարց եք լուծում: Ասենք քաղաքացիական հագուստով մարդիկ լուսացույցերը գրկում են, տանում են: Վովա Գասպարյանը բռնե՞լ է այդ մարդկանց, Գլխավոր դատախազ դրանց բռնե՞լ ես: Քաղաքացին, ջինսի խանութի տնօրենը գնում է ազատի մի աղջկա` Կարեն Հարությունյանը, գնում է, որ գետնին ընկածներին ազատի, իր ընկերներից էլ իրենց են ծեծում ու պարզվում է ինչ, քաղաքացիական հագուստով մարդիկ ոստիկաններ են: Հիմա 316 հոդվածով քրեական գործ են հարուցել: Ես զանգում եմ Գլխավոր դատախազին, ասում եմ` այս մարդը մեղավոր չի, մի կալանավորեք իրեն, ես երաշխավորում եմ Արմեն Սարգսյանը, երաշխավորում են իրենց: Ինքը ասում է` մենք տեսանյութը նայեցինք լկտի ձևով իրար ծեծում էին: Ասում եմ` եղբայր նախ տեսանյութի սկիզբը նայի, տես ինքը ոնց է հասել այստեղ, երկրորդը ով է ասել, որ քաղաքացիական հագուստով մարդիկ պետք է նույնականացվեն ոստիկան ու ոստիկանի հանդեպ բռնության վերաբերյալ քրեական գործ հարուցես, եղունգին գրվեր: Տեսել է մարդ են ծեծում, գնացել է ազատի, իրեն են ծեծել, ինքն էլ իր ընկերների հետ նրանց է ծեծել:
Պետք է բոլորին ազատ արձակել: Այս երկիրը իրավունք չունի քաղբանտարկյալ ունենա, չունի իրավունք ավտորիտար լինելու: Եթե հիմա Սերժ Սարգսյանը ուժ կիրառեց, երկիրը կդառնա Ադրբեջանի նման: Ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյանը, եթե ուժ կիրառի, Եվրոպական երկրներից մեկը համաձայնագիրը չի վավերացնի, որ չվավերացնի, Ռուսաստանը կասի` Սերժ Սարգսյան հերիք չի ժողովրդավարական խաղեր տաք: Փակեք բոլոր ՀԿ-ները, ԶԼՄ-ները փակեք, բոլորին նստացրեք, նորմալ Եվրասիական երկիր դարձեք, այս ինչ եք դարձել:
Այս ինչ երկակի խաղեր եք տալիս, սա եք ուզում: Ես ասում եմ կա հնարավորություն, կա երրորդ ճանապարհ, դա` Լուսավոր Հայաստան է, և դա լինելու է: Ես պատրաստվում եմ գիշերը գնալ Ստրասբուրգ, և Ստրասբուրգում ամբողջ 47 անդամ պետությունների, եվրոպական պատվիրակների առաջ խոսելու եմ այս մասին: Ասելու եմ ինչ է կատարվում Հայաստանում, և բոլորը պետք է իմանան:
Եվ բոլորը պետք է միջամտեն, բոլոր դեսպաները գան, միջազգային կառույցները, պատվիրակություններ, որ գան տեսնեն մարդկանց վրա ուժ չկիրառվի: Ես ուրիշ ձև, տարբերակ չգիտեմ: Երրորդ տարբերակի հետ կապված, մենք կարող ենք խոսել դրա մասին, եթե չեն ուզենա դա իրենց խնդիրն է: Բոլորը պատասխան են տալու իրենց գործողությունների համար: Ոչ ոք վաղը չի կարող ասել, ես ինչ իմանամ` Վանաձորի քաղաքապետի պես, ինչ ասում ենք, ասում է, ես ինչ իմանամ, նման անմեղսունակություն չի կարող լինել, որևէ կողմում չի կարող լինել դա, մոռացեք դա: Մենք դա թույլ չենք տա:
Իշխանությունը գնում է մարտի մեկի ճանապարհով: Իսկ ովքեր ասում են` գիտեք ինչ կա իշխանությունը ուժ չի կիրառի, բա որ կիրառեց: Պետք է տեքստերը բերել քաղաքական հուն: Կա երրորդ ճանապարհ, այդ ճանապարհին մենք հավատացել ենք ես և Արամ Սարգսյանը, այդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան այն պահին, երբ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք, ասել ենք լավ դու քո հավատացած բանը արա, մենք մեր հավատացածը: Ես կարծում եմ, որ սա պետք է կանխել, մենք այլ տարբերակ չունենք, մենք չենք կարող ասել, որ Պաշտպանության նախարար ավտորիտետ չի այս երկրում, առողջապահության նախարարը, ոչ մի նախարար, վարչապետը ավտարիտետ չ, նախագահը ավտորիտետ չէ: Ես գնահատում եմ Արա առաջինի այցը, հա եկել է արյունահեղություն կանխի, բայց մենք այստեղ Սուրբ Էջմիածին ունենք, Վեհափառ կաթողիկոս ունենք և մեր կաթողիկոսն էլ կարող էր իր քայլերը անել: