Այսօր Վանաձորում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը՝ 41-ամյա Արմեն Մայիլյանը, ոստիկանական բաժանմունքից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Aravot.am-ի հետ զրույցում Արմենն ասաց, որ ցույցի ժամանակ իրեն փորձել են բերման ենթարկել, ինչի արդյունքում էլ ստացել է մի շարք վնասվածքներ. «Որպեսզի ցույցերին չմասնակցեմ ինձ մեկուսացրեցին: Ուզում էին բերման ենթարկեն, ոստիկանը հարվածեց, ուշաթափվեցի: Ասացի, որ լավ չեմ զգում, սկսեցին քաշքշել, ասացին խաբում է, դերասանություն է անում:
Մի հատ հանցագործի նման ինձ 10 հոգով բռնեցին ու խցկելով ավտոմեքենան, տարան: Ոստիկանական մեքենա էլ չէր: Բաժնում էլ ուշաթափվում էի, չէի հասկանում ինչ հարց են տալիս: Բաժնի աշխատակիցներից շնորհակալ եմ, ինձ օգնություն ցուցաբերեցին, ջուր տվեցին: Որոշակի վնասվածքներ ունեմ՝ վզամկանային հատվածս ա վնասվել, ոտքս է ցավում՝ դռան տակ էր մնացել ու տենց»:
Արմեն Մայիլյանը առաջին իսկ օրվանից մասնակցում էր բողոքի ակցիաներին: Այսօր նաեւ վեճի էր բռնվել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հետ:
Մեր հիվանդանոցում գտնվելու պահին նա հետազոտվում էր:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
քաջ գիտնալով որ տրամաբանական ոչ մի բան լսելու տրամադիր անձինքը քիչ են այս պահիս, կարո՞ղ եմ արդեօք մի շատ պարզ բան բացատրել, որպէս 28 տարիների գործօն իրաւաբան՝ եթէ կատարուածը իսկապէս «օրինապահ» ակցիաներ են, երբ որ ոստիկանը մօտենայ ձերբակալելու, հարկաւոր է դէմ չդնել. այդ դիմադրութիւնը ինքնին յանցագործութիւն է, ըստ Օրէնքի. եթէ ձերբակալութիւնը օրինապէս անհիմն կը նկատէք, կը դիմէք յետոյ դատարանին. սա է նորմալ ընթացքը. թէ ոչ, շատ բարի, միայն թէ մի ջանաք դուք ձեզ իսկ խաբել թէ օրինապահ ցոյց էք անում, ընդունեցէք որ ապստամբութեան փորձ էք կատարում. եւ այդ պարագային, իրաւապահ մարմինների զսպուածութիւնը, գոնէ մինչեւ պահս, օրինակելի է, արեւմտեան երկիրները համար իսկ.