Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյան

Ապրիլ 21,2018 22:18

Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։

Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։

Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։

Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։

Հ.Գ. Մի խոչընդոտեք մարդկանց ազատ կարծիքն ու բողոքն արտահայտելու իրավունքը։ Պետք չէ զարմանալ։ Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու։

Դերասան

Մկրտիչ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այսպիսի բաներ չէ որ ուզում են լսել, Ամբոխները Խելագարուած… ի վիճակի չեն հասկանալու, եւ մեկնաբանելու են որպէս «դաւաճանութիւն»…ոնց որ հարբած անձի ջանաս բանականութիւն բացատրել… լուր մնաք, աւելի լաւ կը լինի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30