Լրահոս
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելը. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Ապրիլ 21,2018 21:17

Այսօր ժամը 14:15-ի դրությամբ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով և 225․1-րդ հոդվածի (Oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԹԻՀԿ գործընկեր, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս այսօր ժամը 17:20-ի սահմաններում բերման է ենթարկվել Գյումրիի կայարանից և տեղափոխվում է Հատուկ Քննչական ծառայություն: Այս լուրը հաստատել է նաև ՀՀ ոստիկանությունը, սակայն ժամը 21:30-ի դրությամբ որևէ տեղեկություն չկա նրա գտնվելու վայրի մասին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կառավարման խորհուրդը խստորեն դատապարտում է Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելու գործողությունների ոչ իրավաչափությունը և մտահոգություն հայտնում, որ այս եղանակով իշխանությունները փորձում են թուլացնել վերջին օրերին ծավալվող աննախադեպ բողոքի ցույցերը։ ՀՀ ոստիկանության բիրտ արձագանքն անընդունելի է և խիստ դատապարտելի։

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքներին մասնակցությունն ու կազմակերպումը հանդիսանում է յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքը, որն այս օրերին անհիմն ոտնահարվում է ոստիկանության, իսկ երբեմն՝ առանց համարանիշների ավտոմեքենաներով քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից՝ ուղեկցվելով վայրենի ծեծերով և ոստիկանական բաժանմունքներ զանգվածաբար բերման ենթարկելով։

Բռնություններով լի այս գործողությունները կիրառվում են նաև անչափահաս անձանց նկատմամբ։

Վերը նշված անօրինականություններին անմիջական մասնակցություն են ունենում քրեաօլիգարխիկ համակարգի վառ ներկայացուցիչները, այդ թվում՝ ներկայիս և նախկին ԱԺ պատգամավորներ, որոնց վերաբերյալ տեսանյութերով ողողված է ողջ մամուլը։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

–       անհապաղ ազատ արձակել Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս ձերբակալվածներին,

–       դադարեցնել անհարկի բերման ենթարկումները և բռնությունները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոնի կառավարման խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հոյակապ երգիծանք է որ այդքան մթին, անյայտ ու թաքուն տէրեր ունեցող կազմակերպութեան մը անունին մէջ «թրանսփարենսի» բառը կայ… lol…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30