Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ավագ Լալայանը բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից: Տեսանյութում պարզորոշ երեւում է, թե ինչպես է նա ծեծի ենթարկվելու վերաբերյալ փորձում հաղորդում ներկայացնել ոստիկանության ծառայողներին, սակայն վերջիններս հրաժարվում են լսել նրան:
Ավագ Լալայանը Aravot.am-ին ասաց, որ իրեն շրջապատել էին, ու մի քանի հոգով միաժամանակ հարվածել:
Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ հաղորդում է ներկայացրել Հատուկ Քննչական ծառայություն եւ այժմ նյութեր են նախապատրաստվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ