«Կորսված Օսիա» ծրագրի ղեկավար Ալինա Ակոեֆֆն իր ՖԲ էջով կոչ է արել գտնել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Վլադիկավկազին հարակից Կադգարոն գյուղի մոտակայքում զոհված եւ հենց այնտեղ էլ թաղված զինվորների հարազատներին:
Փնտրվում են 1942թ-ին հայրենական մեծ պատերազմի մասնակից և Հյուսիսային Օսիայի Կադգարոն գյուղում զոհված ՀԽՍՀ քաղաքացիներ
Դավիթ Կոնստանտինի Դավթյանի (ծնված 1901թ-ին՝ Բաքվում),
Սերգեյ Միքայելի Սարիբեկյանի (ծնված 1922թ-ին՝ Կրասնոսելսկի շրջանի Թթուջուր գյուղում),
Ցեմայլ (Ջեմալ) Հասանովի (ծնված 1923թ-ին ՝ Աշտարակի շրջանի Նազրվան գյուղում)
հարազատները:
Ներկայումս այդ տարածքի համար իրենց կյանքը տված մարտիկների գերեզման-հուշակոթողը վերակառուցվում է:
Եթե ազգական եք, կամ ճանաչում եք տվյալ մարդկանց ազգականներին, ապա գրեք [email protected] հասցեին կամ զանգահարեք +79888302514 հեռախոսամարով: