ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ժամը 15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության առարկա են դարձվել նաև դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։
ՀՀ քննչական կոմիտե
Լուսանկարը՝ Արուս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Շատ կզարմանամ ,որ հայտնաբերեն և պատժեն..ու Ես զարմանում եմ ,որ այլևս ոչ մի բանից չեմ զարմանում…