«Ես ընկեր Փաշինյանին նմանեցնում եմ մեր Մոնթեին, հա՛մ արտաքինով հա՛մ՝ դուխով»,-Հանրապետության հրապարակում ասաց բեմ դուրս եկած անչափահաս մի երեխա, որը ներկայացավ Մաքս անունով:
Նա հիշեցնելով Էդուարդ Շարմազանովի խոսքը, թե չի կարելի տանել երեխաներին հանրահավաքներին, քանի որ հոգեպես ճնշվում են, ասաց. «Ընկեր Շարմազանով, դու մի անհանգստացի մեզ համար, ես այնքան տղա եմ քեզնից, որ եկել եմ այս հրապարակի մեջտեղը կանգնել եմ: Ես գիտեմ, դու չես անհանգստանում մեզ համար: Մթոմ թե երեխաների համար անհանգստանո՞ւմ ես, ո՞ւմ ես խաբում»:
Դիմելով ոստիկաններին` ասաց. «Լսում ե՞ք ոստիկաններ, ես գիտեմ, որ դուք ձեր սրտում մարդ եք: Բայց դուք զոմբիացած կատարում եք որոշ մարդկանց հրամանները: Այսինքն՝ քաշքշում եք երեխաներին, աղջիկների եւ ծերերին: Բա չե՞ք ամաչում: Էն օրը մի ոստիկան ֆեյսբուքում գրել էր՝ բա ասում եք ոստիկանը մերն ա, բա ինչո՞ւ եք երեխաները գրկած գալիս փորձում մեր գործը խանգարել: Բա ոստիկանի շոր հագեք, եկեք մեզ օգնեք: Լսի պարոն միլիցա, լավ հայ տղան չի հանգնի ոստիկանի շոր ու ժողովրդին բռնի: Ամոթ ձեզ: Ցավոք սրտի, մի քանի ոստիկաններ հագել են ոստիկանի շոր, բայց չեն գրել իրենց անունները, որովհետեւ ամաչում են, որ այսպես են ծառայում Հայաստանի հանրապետությանը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
կը կարծէինք թէ, բառին վարդապետական իմաստով՝ անձնաւորութեան պաշտամունքը սովետական բարք էր. ահա, դա փոխանցուել է փոքր երեխային իսկ, անկախ հայաստանում… եւ խօսում ենք դէպի ապագայ գնալու մասին…
որքան բախտաւոր է Մոնթէն, որ այս ամէնը չի տեսնում ու լսում… (քանզի Դրախտում, facebook չկայ երեւի…)