«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանին ոստիկանները բերման են ենթարկել: Այս լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ նրան բերման են ենթարկել ներկայացնելու նախաքննական մարմին: Մեր հարցին, թե ինչ հիմքով են նրան բերման ենթարկել, ոստիկանությունից ընդամենը ասացին, որ սա իրավական գործընթաց է:
Ըստ էության, նախաքննական մարմինը Հատուկ քննչական ծառայությունն է, որտեղ, ամենայն հավանականությամբ, գտնվում է Լևոն Բարսեղյանը: Aravot.am-ը փորձեց կապվել նրա հետ, սակայն նրա հեռախոսը անջատված էր:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին այսօր բերման են ենթարկել ՀՔԾ և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Մանրամասները՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ