Այսօր Հրազդանում ոստիկանները 4 անչափահասի են վրաերթի ենթարկել: Այս մասին Ա1+ի հետ զրույցում պատմել են վթարի ենթարկված երեխաները:
Aravot.am-ի հարցին, թե ինչպես կպարզաբանեն այս լուրը, ոստիկանությունից հայտնեցին, որ ավելի ուշ կպատասխանեն:
Ըստ նույն աղբյուրի՝ նրանցից մեկին քաղաքացիական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, 2001 թվականին ծնված երեխան ստացել է կոնքի շրջանում վնասվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Մնացած 3 երեխաները, սակայն, շարունակել են մասնակցել երթին: Ականատեսներից Էրիկ Սահակյանը Ա1+ի հետ զրույցում նշել էր, որ իրենք՝ մի խումբ երիտասարդները խաղաղ ցույց են արել, փորձել են փակել ճանապարհը, իսկ այդ ընթացքում ոստիկանական մեքենան քշել է նրանց վրա: Ըստ դեպքի ականատեսի, ոստիկանները պատճառաբանել են, որ մեքենայի արգելակները լավ չեն աշխատել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ