Այս պահին Վանաձորի Հայքի հրապարակում հավաքված են մեծ թվով քաղաքացիներ, ովքեր շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները մի քանի քաղաքացու բերման են ենթարկել եւ տարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:
Այս պահին ոստիկանությունում են գտնվում ՀՔԱՎ-ի փաստաբանները: Նրանցից Անի Չատինյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացեց, որ բերման ենթարկվածները 3-ից ավելի են. «Հիմա մենք միայն մեկ հոգու ենք տեսել, եւ այդ մեկ հոգուն ենք պաշտպանում: Մյուսների մասին ուղղակի ահազանգերից գիտենք, որ մարդիկ են բերման ենթարկվել»:
Հիշեցնենք, որ մինչ օրս Վանաձորում որեւէ ցուցարար բերման չէր ենթարկվել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ