Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին՝ ոստիկանության գնդապետին. «Եթե ես իմ քաղաքում չեմ կարողանում իմ հյուրին պաշտպանել, ուրեմն ինձ նման իշխանություն պետք չէ» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2018 19:39

Այսօր վանաձորցի երիտասարդներին են միացել նաեւ ավելի տարեց քաղաքացիները: Վանաձորի Հայքի հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիների թվում էին նաեւ հարեւան Վրաստանից ժամանած հյուրեր: Վրացական պետհամարանիշերով մեքենայի վարորդի նկատմամբ ոստիկանները փորձում էին տուգանք նշանակել, ասելով, թե խախտել է երթեւեկության կանոնները: Ակտը կազմող ոստիկանը հրաժարվեց ներկայացնել արձանագրության կազմման պատճառը:

Իսկ վարորդի ընկերը փորձում էր միջամտել, եւ հարցն առանց տուգանքի կարգավորել. «Ես խնդրում ու պահանջում եմ, որ հարգեն մեր Վանաձորի հյուրերին, որոնք եկել են այս ցույցերին մասնակցեն: Հարգենք մեր դրսից եկած հյուրերին, ակտը չեղյալ համարենք: Եթե ես իմ քաղաքում չեմ կարողանում իմ հյուրին պաշտպանեմ, ուրեմն ինձ նման իշխանություն պետք չէ: Կրկին անգամ փաստվեց, որ էս իշխանությունները լավ ու վատ են անում, մեր ու ձեր են անում»,- հայտարարեց քաղաքացին:

Վերջինս, դիմելով քաղաքացիական հագուստով ոստիկանութան Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանին, հետաքրքրվեց. «Եթե դուք ծառայության մեջ եք, եւ չեք կրում համապատասխան հագուստ, դուք իրավունք ունե՞ք ինձ ասել, որ ես խոչընդոտում եմ»:

«Ես իրավունք ունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնելու: Եթե այլ հարցեր չկան, ազատ եք: Անցիր քո երթին, մի խանգարի, չխոչընդոտեք»,- պատասխանեց ոստիկանության գնդապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30