Այս պահին Հանրապետության հրապարակում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց զրույցից միայն որոշ մանրամասներ է լսելի:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ասաց, որ բացառում է որեւէ ուժային գործողություն:
Նախագահը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե կգնա՞ Մարիոթ հյուրանոցում բանակցությունների, ապա Նիկոլ Փաշինյանի հետ շարժվեցին դեպի նախագահի ծառայողական ավտոմեքենա: Հարցին, թե բանակցություններ տեղի կունենա՞ն, Արմեն Սարգսյանն ասաց՝ հուսանք: Նախագահը անպատասխան թողեց հարցը, թե ուժի չգործադրման երաշխիքներ տալու է իշխանությունը թե ոչ:
Նախագահը նստեց ավտոմեքենան ու հեռացավ: Ցուցարարները
նրա մեքենային եւս փակցրեցին «Մերժիր Սերժին» կարգախոսը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ