Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հրեցին, մի քիչ հեռացրեցին դեպքի վայրից, թույլ չէին տալիս որոշ ժամանակ նկարել». Թաթուլ Հակոբյան

Ապրիլ 21,2018 19:24

Այսօր բողոքի ցույցերն ու քայլարշավը լուսաբանող լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգել էր, որ ոստիկանները խոչընդոտել են իր աշխատանքը:

Aravot.am-ի հետ զրույցում Թաթուլ Հակոբյանն ասաց, որ ոստիկանական ուժերի կողմից որեւէ բռնություն իր նկատմամբ չի կիրառվել. «Եղել է ընդամենը հետեւյալը՝ այն պահին, երբ շատ լարված իրավիճակ ստեղծվեց, որը, բնականաբար, մենք նկարում էինք, ոստիկաններն ինձ հրեցին, մի քիչ հեռացրեցին դեպքի վայրից, թույլ չէին տալիս որոշ ժամանակ նկարել: Դա ես համարում եմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու կարելի է ասել չհաջողված փորձ, որովհետեւ դրանից հետո ես շարունակեցի աշխատել: Ես համարում եմ, որ ամեն ինչ նորմալ է, մենք մեր գործն ենք կատարել, նրանք՝ իրենց գործը»:

Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ այս օրերին, երբ ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է բերման ենթարկում, երբ սադրիչների են փորձում բերել եւ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն են կիրառում, այս օրերին մենք ոչ միայն լրագրող ենք, մենք նաեւ արձանագրող ենք. «Մենք մեր տեսախցիկներով, մեր ներկայությամբ կանխում ենք հնարավոր բռնությունները ցուցարարների նկատմամբ եւ այդ իմաստով մեր հանդեպ այս օրերին կատարվող խոչընդոտումները առավել քան անհանդուրժելի են: Իհարկե, մյուս օրերին էլ դա անընդունելի է, բայց այս օրերին մենք աչք ենք, կանխում ենք հարյուրավոր բռնություններ: Դուք պատկերացրեք, որ ընդամենը 10 րոպե կամերա չի աշխատում, ի՞նչ կլինի ցուցարարների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30