Այս պահին ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է: Արմեն Սարգսյանը հրապարակ եկավ Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ: Ցուցարարները գոռում են «Քայլ արա, նախագահ»: Արմեն Սարգսյանը զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Հիմա 18.30 է: 19.00-ին հանդիպման համար սպասում եմ նրան Հանրապետության հրապարակում»:
Իսկ Գյումրիում, որտեղ այս պահին նույնպես բողոքի ցույցեր են ընթանում, հավաքի կազմակերպիչները հորդորեցին 14 տարեկաններից ցածր երեխաներին երթի շարքերից դուրս գալ, քանի որ ըստ երթերի մասին օրենքի, 14 տարեկանից ցածր երեխաներին չի թույլատրվում ընդգրկվել բողոքի երթերում: Իսկ 14 տարեկան եւ ավելիներն իրավունք ունեն: Նրանք նաեւ խնդրեցին, որպեսզի երթի առաջին շարքերում ավելի տարեց սերունդը կանգնի, որովհետեւ. «Երեխաներն այնքան աշխույժ են, այնքան ժիր են, որ նրանց տեմպին մենք չենք դիմանում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ