Այսօր Վանաձորում իրականացված ավտոերթի ժամանակ անսարք վիճակում էր հայտնվել ակցիայի մասնակիցներից մեկի մեքենան:
Ոստիկանները քաղաքացիների հետ միասին օգնեցին վարորդին մեքենան հեռացնել ճանապարհից: Որից հետո ավտոերթի մասնակիցները շարունակեցին ճանապարհը՝ քաղաքացիներին իրազեկելով եւ հորդորելով միանալ իրենց:
Հայքի հրապարակում հավաքված բազմությունը սպասում էր վարորդներին: Այստեղ փոքր-ինչ մնալով եւ կոչեր հնչեցնելուց հետո քաղաքացիներն արդեն ոտքով սկսեցին շրջել քաղաքում: Նրանք ոստիկաններին եւս հորդորում էին միանալ իրենց եւ հրաժարվել ներկայիս իշխանությունից:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ