Ի գիտություն հանրությանը
Վերջերս լուրեր են տարածվում առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փորձում է միջամտել այս օրերին կազմակերպվող ակցիաներին, որոշ դեպքերում էլ Ընկերության աշխատակիցների՝ դրանց միանալու միջոցով։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում։
Մենք կատարում եւ շարունակելու ենք կատարել մեր անմիջական գործառույթն ու պարտավորությունը, այն է՝ հուսալի ու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել մեր բաժանորդներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ