Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի հետ. Թաթա Սիմոնյան

Ապրիլ 21,2018 18:29

Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ:

Բնույթով և խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք:

Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում և իմ հարազատ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, բայց ոչ, ես չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի, իմ փառապանծ ժողովրդի հետ:

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, նրանց զավակներն ու թոռները:

Չկա մեկը, անկախ սոցիալական սանդուղքի վրա զբաղեցրած իր դիրքից, տարիքից և սեռից, ում հոգին չի ալեկոծվել տեսնելով այս ամենը, ինչն այժմ կատարվում է մեր բազմաչարչար երկրում:

Հավատացած եմ, որ մեր իմաստուն կառավարիչներն ու պետական այրերը նույնպես փնտրում են լավագույն ճանապարհը, մեր հայրենիքն առանց ցնցումների, պատվով դուրս բերելու այս քաոսային իրավիճակից, և տա Աստված, որ միասին գտնենք ճիշտ ելքը:

Խոսքս ուղղում եմ բոլորին, բոլորին, բոլորին …

Չմոռանաք, որ մեր երակներում հոսում է նույն արյունը՝ Նարեկացու և Չարենցի, Անդրանիկի և Նժդեհի, և այդ արյան ամեն մի կաթիլն աշխարհի չափ թանկ է մեր համար:

Աստված օրհնի մեր երկիրը:

Աստված օրհնի մեր ազգը:

Միշտ ձեր՝ Թաթա Սիմոնյան:

Լուսանկարը՝ Թաթա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    քեզ չեն ուզում լսել, Թաթա ջան… իրենք կը լսեն միայն Սերժ Թանկեանի՛ն… դու ո՞վ ես որ… նա է իսկական, հանճարեղ արուեստագէտը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30