Այսօր`ապրիլի 21-ին, Նոյեմբերյան քաղաքում մեկնարկած խաղաղ ընդվզման մասնակիցները Հաղթանակ գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում փորձել են փակել են միջպետական ավտոճանապարհը, սակայն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները կարողացել են դրան խոչընդոտել:
Ներկայումս հարյուրավոր մարդիկ ոտքով եւ ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում են դեպի Բագրատաշենի մաքսակետ: Երթի մասնակիցները հասել են մաքսակետից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Պտղավան գյուղ, նրանք վճռական են տրամադրված, ցուցարարներն անընդհատ մարդկանց կոչ են անում միանալ երթին: Արդեն մի քանի ժամ է, ինչ Վրաստանից Հայաստան ժամանող խոշոր բեռնատարները չեն անցնում Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ