Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Հանրային խորհուրդ. ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում

Ապրիլ 21,2018 18:09

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ:

Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը:

Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում՝ նպաստելով կուսակցական համակարգի բարեփոխմանը և պառլամենտարիզմի գործուն մեխանիզմների ստեղծմանը, հանրային դժգոհության խորքային պատճառների վեր հանմանն ու դրանց լուծման ուղղությամբ իրատեսական ծրագրերի մշակմանը, քաղաքական ու հասարակական նոր մշակույթի ձևավորմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և այլն:

Սակայն հանրային ընդվզումը կարող է նաև բացասական լուրջ հետևանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի և երկխոսությունը մերժելու սկզբունքը:

Հանրային խորհուրդը գտնում է, որ երկրի Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, քաղաքական և հասարակական բոլոր ուժերը օր առաջ պետք է նախաձեռնեն երկխոսություն: Այդ կարծիքն այս օրերին գերակշռող է, և Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին ևս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը, որն արել է նաև Հանրապետության վարչապետը:

Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի և վտանգավոր ճանապարհով:

Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի ապագայի հանդեպ անձնական պատասխանատվություն կրում ենք հավասարապես բոլորս, իսկ այսօրվա իրավիճակը պահանջում է պատասխանատվության առավել հստակ գիտակցում:

Առանց նախապայմանների երկխոսությունը քաղաքական ու քաղաքացիական կամքի արտահայտություն է և չունի այլընտրանք:

ՀՀ Հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30