Այսօր կեսօրից վանաձորցի բազմաթիվ վարորդներ ավտոերթ իրականացրին քաղաքում: Ի նշան բողոքի վարորդները մի քանի ժամ շրջեցին մարզկենտրոնի գլխավոր ու երկրորդական փողոցներով:
Մինչ երթի մեկնարկը ոստիկանները վարորդներին հորդորեցին զայնային ազդանշաններ չմիացնել, պատճառաբանելով, թե օրենքով չի թույլատրվում:
Ավտոերթի մասնակիցներին տարբեր թաղամասերում ողջունում էին քաղաքացիները, շատ վարորդներ էլ միացան նրանց:
Ակցիայի ողջ ընթացքում ակցիայի մասնակից վարորդներին ուղեկցում էին ոստիկանների ծառայողական ու քաղաքացիական մեքենաները: Նրանց մի մասը նաեւ քաղաքացիական հագուստով էր:
Ավտոերթի վերջին կանգառը Հայքի հրապարակն էր, որտեղ արդեն իսկ մեծ բազմություն է հավաքվել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ