Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության հայտարարությունը. կոչ ենք անում զերծ մնալ ծայրահեղություններից, բացառել մարտնչող չարության լեզուն և գնալ երկխոսության

Ապրիլ 21,2018 17:54

Վերջին օրերին Երևան քաղաքում ընթացող առաջին հայացքից քաղաքացու իրավունքների ազատ դրսևորման տպավորություն թողնող ցույցերն ու երթերը աստիճանաբար վեր են ածվում երկրի սահմանադրական կարգին և քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի։ Օրեցօր ծավալվող թույլատրելիության սահմանն անցնող երևույթներն ու բազմաբնույթ կոչերը ամենևին չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների կամքը և չեն նպաստում մեր միաբանությանը, համազգային սիրուն և ողջամտությանը։

Հայաստանի անկախ և ազատ հանրապետությունը եղել է բնօրրան հայրենիքը ճարահատ կորցրած մեր մեծ հայրերի ու մայրերի սրբազնագույն բաղձանքը։ Արցախի հաղթանակած ազատությունը եղավ նրանց անմեռ հիշատակին մեր համազգային արժանապատվության վեհացած վկան։ Ուստի այսօր սահմանին կանգնած զինվորին ու սահմանապահ քաղաքացուն պետք է թիկունքի խաղաղությունը, սերն ու զորությունը։

Հանուն մեր կայուն ու ներդաշնակ խաղաղության, հանուն անկորուստ մեր ընթացքի, հանուն մեր քաղաքակիրթ մնալու, հանուն աշխարհի քարտեզի վրա մեր վաստակած հեղինակության, կոչ ենք անում զերծ մնալ ծայրահեղություններից, բացառել մարտնչող չարության լեզուն և գնալ երկխոսության։ Իրավունքների և պարտականությունների զուգընթաց գոյության միակ լեզուն երկխոսությունն է։

«Սասուն – Տարոն» հայրենակցական միությունը միանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական երկխոսության կոչին։ Հորդորում ենք բոլոր ողջամիտ մարդկանց, հասարակական և քաղաքական ուժերին իրենց նպաստը և աջակցությունը բերել այդ երկխոսության կայացմանը։

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության խորհուրդ

Լուսանկարում՝ «Սասուն – Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30