Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազգային Միաբանություն». Բողոքի շարժման ղեկավարների հրաժարումը երկխոսությունից, ոչ այլ ինչ է, քան ռմբահարումն ու տարիներով հետաձգումը վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ, խորապես հղացված, ճեղքումնային գաղափարների

Ապրիլ 21,2018 17:41

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայտարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա հայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ:

Հայաստանի քաղաքացիների և Հայրենիքի հանդեպ մեր պարտքն ենք համարում հայտարարել հետևյալը.

1.Այս օրերին Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղ գտած բողոքի դրսևորումները անխուսափելիորեն փոխակերպվում են իբր տարերային բողոքական ելույթների վրա հիմնված «ժողովրդավարական» ամենաթողության:

2.Բողոքի ցույցերի ղեկավարների անկարողությունը համարժեք ընկալելու և գնահատելու Երևանում ու այլ քաղաքներում ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել բողոքավորների նոր վերակազմավորման, ինչը և նրանց մատչելի կդարձնի դրսից կառավարվելու համար:

3.Իրադրության հետագա քաոսայնացումը կարող է հանգեցնել երկրի կառավարման համակարգի էական խարխլման, ինչը ծայր աստիճան անթույլատրելի է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության անխուսափելի գերաճման պայմաններում:

4.Բողոքի շարժման ղեկավարների հրաժարումը քաղաքական երկխոսությունից ու բանակցություններից, ինչպիսի բարետես պատճառաբանություններով էլ ուղեկցվելու լինի, ոչ այլ ինչ է, քան ռմբահարումն ու տարիներով հետաձգումը վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ, խորապես հղացված, ճեղքումնային գաղափարների, այն է` համազգային նպատակների իրականացման ապահովում ներառական (ինկլյուզիվ) տնտեսական զարգացման հիման վրա, այդ աշ­խա­տանքը Հայաստանի Հանրապետության խաղաղ կյանքին ու անվտանգությանը սատարող բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ գործակցելու պատրաստակամություն ու վճռականություն:

5.Հայաստանի Հանրապետությունում իրադրության ապակայունացման, ՀՀ վար­չապետին, կառավարությանն աջակցող քաղաքական ուժերի հետ կառուցո­ղա­կան երկխոսությունից խուսափելու, օրինազանց, հակաիրավական գործողութ­յունները կանխելու անկարողության ու անընդունակության համար պատաս­խանատվությունը լիովին ընկնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և օրենքի խախտմամբ անցկացվող բողոքի ցույցեր կազմակերպող նրա աջակիցների վրա:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ»

 ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30