Էջմիածնում լարված է դրությունը, ցուցարարները չեն կարողանում գալ Երեւան՝ միանալու Նիկոլ Փաշինյանին: Մեծ բեռնատարներով փակել են ճանապարհը: Իրադարձությունների կենտրոնում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Նա ցուցումներ է տալիս ներկաներին, ուղղորդում ճանապարհը փակող վարորդներին, իսկ ցուցարարներին ասում, թե՝ «դավա՛յ, գնա՛ ստուց»:
«Ազատության» լրագրողի հարցին, թե ի՞նչ եք անում այստեղ, միջամտո՞ւմ եք, նա պատասխանում է՝ «Իմ գյուղն ա, դո՞ւ խի ես եկել ստեղ»:
Ավելի ուշ, երբ լրագրողն ասաց, որ նկարահանող խմբի մեքենան էլ է մնացել, քանի որ Առաքել Մովսիսյանը փակել է ճանապարհը՝ նա սկզբում փորձեց հերքել, հետո հաստատեց. «Լա՛վ եմ անում, դուք ո՞նց եք փակում, դավայ, յան տուր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ