Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանաձորում փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված քաղաքացու հետ

Ապրիլ 21,2018 17:21

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ:

Լ. Ս.-ն հայտնել է, որ երբ ամուսինը հետիոտնին ճանապարհը զիջելու համար մեքենան կանգնեցրել է հետիոտնային անցումի վրա, ոստիկանները մոտեցել են մեքենային և ամուսնու՝ մեքենայից դուրս գալուց հետո հարձակվել ու բռնություն են գործադրել նրա նկատմամբ, ապա ուժով մտցրել են ճանապարհային ոստիկանության մեքենա:

Լ. Ս.-ի փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են բռնություն գործադրել նաև իր նկատմամբ և խլել մեքենայի բանալիները, սակայն վերջինս կարողացել է խուսափել դրանից և հեռացել:

Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը (լուսանկարում) գտնվում է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում, սակայն նրան թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված անձի հետ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30