Այսօր առավոտից լարված իրավիճակ է Մալաթիայի տոնավաճառում: Ցուցարարներին ցրելու գործին խառնվել է անձամբ ինքը՝ Սամվել Ալեքսանյանը՝ իր թիկնազորի հետ:
Համացանցում հայտնված տեսանյութից երեւում է, թե ինչպես է նա մի ցուցարարի ոտքով հարվածում եւ նստեցնում մեքենան: Հետո Սամվել Ալեքսանյանը ցուցարար վարորդի հետեւից ինչ-որ բան է բարկացած գոռում:
Քաղաքացիներից մեկը մոտենում է Սամվել Ալեքսանյանին եւ ասում՝ մենք ձեզ սիրում ենք, բայց ուզում ենք լավ լինի, Ալեքսանյանն էլ պատասխանում է՝ «Խի՞ ա փակում ճամփեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անկիրթ, դպրոց չաւարտած պատգամաւորներ, քրէաօլիգարխիկ տարրեր, որոնք երկիր են ղեկավարում: Նրանց վարքն էլ աւելի է գրգռում ժողովրդին ընդդէմ իշխանութիւնների:
Սերժ Սարգսեանը յամառօրէն դասեր չի քաղում ստեղծուած իրավիճակից: Այս պարագայում նրա պաշտօնանկութիւնն անխուսափելի կը լինի եւ միայն ժամանակի հարց է: