Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ դա, դու պարտավոր ես հասկանալ դա, քանի դեռ անթույլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ

Ապրիլ 21,2018 17:01

Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, չկտրվել իրականությունից, իրեն դուրս դնել քաղաքական նշմարվող փակուղուց և առաջնորդվել բացառապես պետականության հարատև շահերով։

Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ դա, դու պարտավոր ես հասկանալ դա, քանի դեռ անթույլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ։ Քաղաքական-պետական այրի վեհությունը, իրական տրամաչափը մի քանի քայլ առաջ տեսնելն է։ Տե՛ս այն, առանձնացիր ինքդ քեզ հետ ու տե՛ս այն, քանի դեռ անդառնալի կորուստներ չունենք, քանի դեռ Հայաստանը հաղթելու հնարավորություն ունի։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դատարկ խօսքեր:
    Այդ դո՛ւք էք պարտաւոր հասկանալ: Առաջին քայլը դուք՝ իշխանութիւններդ, պիտի անէք: Ինչպէս Ձեր իմաստուն եւ անփոխարինելի (բայց աչքիս արդէն փոխարինւում է – A.L.) առաջնորդն էր ասում. «Գնդակը ՁԵ՛Ր դաշտում է»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30