Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բրդեք մինչեւ Արեշ, ես Արեշ եմ ապրում». Ցույց անող Արեշցի Սիլվային բերման ենթարկեցին

Ապրիլ 21,2018 16:49

Մաշտոց-Պուշկին խաչմերուկում դեռ լարված իրավիճակ է: Վարորդները մեկը մյուսի հետեւից կայանում են խաչմերուկում եւ առաջ չեն շարժվում:

Մի կին վարորդ, որը, ինչպես հետո պարզվեց, արեշցի Սիլվան էր, ասաց, որ հատուկ է եկել փողոցի այդ հատված. «Ճանապարհը փակել եմ ու ցույց եմ անում»: Նա ասաց, որ իր ցույցով պահանջում է, որ «ոստիկանների պապան հեռանա»:

Մոտ երկու տասնյակ ոստիկաններ փորձեցին ձեռքերով բարձրացնել մեքենան՝ այդ կին վարորդն ու 2 ուղեւորներն էլ մեջը, սակայն վարորդը զայրացած դուրս եկավ մեքենայից եւ ասաց. «Ես՝ իմ գույքը, հանգիստ ցույց եմ անում, ինչի՞ եք խանգարում»: Նա հորդորեց իր մեքենան ճոճող ոստիկաններին, որ «բրդեք մինչեւ Արեշ, ես Արեշ եմ ապրում»:

Ավելի ուշ նա տեղեկացավ, որ ոստիկանները, իր մեքենան հրելիս պետհամարանիշները պոկել են, կոտրել են. «Համարս որ պոկել եք, ո՞վ ա պատասխան տալու»: Նա հաշիվ պահանջեց ոստիկաններից: Վերջիններս վստահեցրին, որ իրենք պատասխանատու են արածի համար:

Ավելի ուշ Սիլվային բերման ենթարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30