Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է: Թե ի՞նչ հիմքով եւ ո՞ր հոդվածով են նրան տարել ՀՔԾ, Aravot.am-ի հարցին ի պատասխան նա ասաց. «Քրեական օրենսգրքի 225, պրիմ 1 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Րոպեներ առաջ Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել, նշելով՝ «ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու բան չկա, ՀՔԾ-ում եմ», նաեւ հավելել է. «ՀՔԾ բերելուց ամենաբոցն էն էր՝ գազելը որ ուղղությամբ գնում էր ճանապարհները փակ էին ու մի խաչմերուկում սաղ սկսեցին սիգնալ տալ։ Ոգևորության մի այլ կարգի ալիք կար ու էդքան ոստիկանների մեջ ինձ հեչ մենակ չէի զգում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ