«Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ նստելու և Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակն առանց ցնցումների և լարվածության հանգուցալուծելու առաջարկը:
Հայաստանը բազում մարտահրավերներ ունի և մենք պարտավոր ենք մեր երկրի ներսում առաջացած հակասություններն ու դժգոհությունները լուծել երկխոսության և մեկս մյուսին լսելու ձևաչափով:
Կոչ ենք անում կողմերին նստել երկխոսության սեղանի շուրջ և խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ներքաղաքական օրակարգը:
Մեր թշնամին ընդհանուր է` կանգնած մեր պետության սահմանին և մեզ պետք է ներքին համերաշխություն և փոխըմբռնում` մեր երկրի անդորրն ու խաղաղությունը պաշտպանելու համար:
«Արցախ» հայրենակցական հասարակական կազմակերպություն