Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազատության» լրագրողին հարվածողը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենն է

Ապրիլ 21,2018 16:22

Ինչպես հայտնել ենք, այսօր Արտաշատում լարված իրավիճակ էր: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց է մեկնարկել եւ համայնքի մի խումբ բնակիչներ մեքենաներով երթ էին կազմակերպել: «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր մեքենան կայանել էր ճանապարհին՝ որպես բողոքի նշան:

Երբ ոստիկանները ավտոքարշակի միջոցով տարհանեցին գյուղապետի մեքենան, տեղի ունեցավ միջադեպ, որը նկարահանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի աշխատանքը խոչընդոտելով՝ ներկաներից մեկը հարվածեց նրա դեմքին եւ տեսախցիկին:  Ըստ Արուս Հակոբյանի, ամենայն հավանականությամբ, հարվածողը քաղաքացիական հագուստով ոստիկան է, քանի որ ոստիկանները որեւէ գործողություն չարեցին նրա դեմ:

Մեր տեղեկություններով, բռնություն գործադրողը ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի թիկնազորից է:

Նրան համայնքի բնակիչներից ճանաչողներ են եղել եւ տեղեկացնում են, որ այդ նույն անձը վաղ առավոտից քաղաքապետարանի մոտ է մարդկանց ահաբեկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողին հարվածողը Արթուր Ղազարյանն է՝ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30