Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց է մեկնարկել նաեւ Արտաշատում: Այս համայնքի մի խումբ բնակիչներն էլ մեքենաներով երթ էին կազմակերպել:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր մեքենան կայանել էր ճանապարհին. որոշ ժամանակ անց ոստիկաններն էվակուացրեցին այն: Մի խումբ անձինք, այդ թվում համայնքապետեր՝ վեճի էին բռնվել եւ շատ ագրեսիվ էին խոսում այն քաղաքացիների հետ, որոնք ի աջակցություն Գարիկ Սարգսյանի հավաքվել էին ճանապարհին:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանին մի տղամարդ հարվածեց, իսկ ոստիկանները չփորձեցին միջամտել եւ կարգ պահպանել, օգնել լրագրողին: Ըստ Արուս Հակոբյանի, իր աշխատանքը խոչընդոտողը եւ հարվածողը ոստիկանության աշխատակից է, որը քաղաքացիական հագուստով էր: Մի խումբ անձինք բավականին ագրեսիվ են թե’ լրագրողի եւ թե այլ քաղաքացիների հետ:
Երեւանում բողոքի ցույցի մասնակիցները Նոր Նորքի տարբեր փողոցներում քայլերթ էին անում եւ քաղաքացիներին իրենց միանալու կոչեր անում :
Այս պահին նրանք քայլերթով շարժվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ:
Հիշեցնենք, այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել քաղաքական երկխոսության:
Սակայն Փաշինյանն ի պատասխան Սարգսյանի կոչի, ասել է՝ երկխոսությունը կկայանա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Դատապարտում եմ ոստիկանության նման պահմունքը ու իմ աջակցւթյունն ու շնորհակալությունն հայտնում Արուս Հակոբյանին: