Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլ արա ընդդեմ ավտորիտար կառավարման հաստատմանը. 36 կազմակերպությունների և անհատների հայտարարությունը

Ապրիլ 21,2018 15:17

Լայնածավալ և կազմակերպված կեղծիքներով, ընտրողների ազատ կամքի և իրավունքների զանգվածային սահմանափակումներով և ոտնահարումներով, համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների շարունակական չարաշահման միջոցով 2015թ. դեկտեմբերի հանրաքվեով պարտադրված Սահմանադրական փոփոխությունների, նույն մեթոդների կիրառման արդյունքում 2017թ. ապրիլին ձևավորված ՀՀ Ազգային ժողովում ձեռք բերելով մեծամասնություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զավթեց իշխանությունը, իսկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2018. ապրիլի 17-ին երրորդ անգամ անընդմեջ որոշեց ղեկավարել պետությունը:

Նախորդ տասը տարիների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետությունից անվերադարձ արտագաղթել է 350,000-ից ավել մարդ, ՀՀ բնակչության շուրջ 30 տոկոսը շարունակում է մնալ աղքատ, շարունակական բնույթ են ունեցել  մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հետապնդումներն ու բանտարկությունները, համակարգային կոռուպցիան մնում է որպես կառավարման հիմնական մեխանիզմ, որի հետևանքով 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհվեցին հարյուրից ավել երիտասարդներ:

Հայաստանի Հանրապետությունում իշխում է անպատժելիության, այլ ոչ թե իրավունքի գերակայության սկզբունքը:

Առաջնորդվելով այն համոզմունքով, որ քաղաքացիներն, իրացնելով Սահմանադրությամբ իրենց պատկանող իշխանությունը, ցանկացած ժամանակ իրավունք ունեն ոտքի կանգնելու ոչ ժողովրդավարական գործընթացների դեմ՝ մեր աջակցությունն ենք հայտնում այս օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության շարժմանը և բողոքի ցույցերին:

Մենք՝ ներքոստագրյալներս, հասարակական կազմակերպություններս և գործիչներս, գտնում ենք, որ անթույլատրելի է Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը և երրորդ անգամ անընդմեջ նրա կողմից պետության ղեկավարումը:

2018թ. ապրիլի 21

Հայտարարությանը միացած կազմակերպությունների և անհատների ցանկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30