2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության աշխատակցի կողմից նման անօրինական քայլերը և կոչ անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացու գույքին դիտավորությամբ վնաս հասցնող ոստիկանների նկատմամբ։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության մամուլի հաղորդագրություն