Ժամը 14:00-ի դրությամբ 68 քաղաքացիներն են բերման ենթարկվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Բերման ենթարկվածները բողոքի ցույցի մասնակիցներ են: Նշենք, որ երեկ ոստիկանություն բերման էին ենթարկվել 200-ից ավելի քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` լիազորված է ցույցը ցրել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ