Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը անդրադարձել է Երևանում տիրող իրադարձություններին։ Ներկայացնում ենք նրա հոդվածը։
Քաղաքականությունը` հանգամանքները մանիպուլյացիայի ենթարկելու արվեստ է, երբեմն այն և սուտն է: Բայց ամեն ինչ պետք է լավ քողարկված լինի: Իսկ հակառա՞կ դեպքում: Հակառակ դեպքում ձեզ ակնհայտորեն ստում են: Երբ ոչ մի կերպ հնարավոր չէ ապացուցել, որ դա սուտ չէ, այդ ընկալվում է որպես պարզապես վիրավորանք: Մանավանդ, որ դա արվում է կոպիտ ձևով` ստում ու ստանում ես: Եվ ստանում ես ոչ այլ ինչ, քան մի ամբողջ իշխանություն: Իշխանություն, որի հետ չգիտեիր, թե ինչ անել 10 տարի: Եվ ահա` նորից եմ ուզում: Ինչու՞: Որովհետև այդպես եմ ուզում: Իսկ վերջիվերջո ո՞վ ես դու, ո՞ր իրավունքով:
Եվ այստեղ ամեն բան բոլորին, նրան ու նրա շրջապատին պարզ ու թափանցիկ դարձավ: Բոլորը միանգամից հասկացան, հիմարություն է արվել: Եվ ինքն էլ: Նրա շրջապատը հարցնում ու չի ստանում պատասխաններ. ո՞վ էր քեզ ստիպում նման բան ասել: Ինչո՞ւ ասացիր,որ էլ երբեք չես դառնալու երկրի առաջին դեմքը։
Ամեն ինչի պատճառը քո խելքն է: Իսկ խելքը ղեկավարվում է բնավորությամբ: Քո էությամբ: Այդպիսին նա ծնվել է, այդպիսին էլ կմահանա, ինչպես և մենք` բոլորս: Մենք չենք նկատում, բայց հավատացեք, յուրաքանչյուրի դեմքին արտահայտվում է նրա բնավորությունը: Եվ նրա դեմքին էլ հստակ կարելի է կարդալ` «Իշխանություն եմ ուզում, չեմ կարող առանց դրա»: Եվ նա մեղավոր չէ: Այնպիսի ցանկություն կար իշխանությունը պահելու: Բայց ցավոք, դա արդեն անհնար է: Իսկ ինչպե՞ս կառավարել, եթե ոչ ոք արդեն չի հավատում և իրավունք ունի չհավատալ քո ոչ մի խոսքին: Պատկերացրեք, որ վարչապետի մոտ ընդունելությունից հետո քեզ հարցնում են. «Ինչպե՞ս անցավ հանդիպումը»: Իսկ դու պատասխանում ես. «Խոստացել է, բայց արդյո՞ք կարելի է նրան հավատալ»: Ահա ինչու նման բարձրաստիճան քաղաքական գործչին չի կարելի այդպես ակնհայտորեն ստել:
Իր վերջին ելույթի ժամանակ նա նշեց, որ ինքն արնախում չէ, ինչին դժվար է հավատալ: Չէ՞ որ այժմ դժվար է նրան հավատալ: Սակայն թավշյա հեղափոխությունը մնում է թավշյա հեղափոխություն: Առանց արյան:
Նախ` բոլորը պետք է հասկանան, որ բոլորը մեկ ժողովրդի մաս են կազմում` և՛ ոստիկանը, և՛ դատավորը, և՛ դատախազը, և՛ նախարարները, և՛ պաշտոնյաները, և՛ ողջ պետական մեքենան: Եվ հիմա ազգը կանգնել է, որ չի ուզում տեսնել այդ մարդուն տվյալ պաշտոնում, նա իշխանությունը պահել է բավականին երկար ժամանակ և չի կարողացել անել ոչինչ: Եվ ավելին` դարձել է հասարակ մի ստախոս:
Այսպիսով, ու՞մ պետք է ծառայեն նրանք` երկրի՞ն, թե՞ մեկ անպիտան մարդու: Չէ՞ որ պատիվ է ծառայել ժողովրդին, և խայտառակություն է ծառայել մեկ մարդու: Այդ պատճառով համբերատար և խնամքով պետք է վերաբերվել դիմացինին, ով դեմ է նրան: Չէ՞ որ նա և՛ իր, և՛ քեզ համար է անում դա` մտածելով ինչպես իր, այնպես էլ քո երեխաների ապագայի մասին: Թույլ մի՛ տուր վանդալիզմի ու բռնության ակտեր, բայց ծառայիր նրան, ինչպես ինքդ քեզ: Հիշի՛ր, որ գերագույն իրավունքը ժողովրդինն է: Եվ եթե իշխող կուսակցությունը պնդում է, որ ունի ժողովրդի վստահության մանդատ, մի՛ հավատա նրան: Ահա ժողովուրդը: Ժողովուրդն ասում է նրանց «ո՛չ, ստում եք, ինչպես և ձեր առաջնորդը»: Իսկ ինչ վերաբերում է այդ կուսակցությանը, ապա դրա անդամներից յուրաքանչյուրը թող հետևություններ անի`արժե՞ ճակատագիրը կապել այդ մարդու հետ, թե՞ ոչ: Մի մարդու հետ, ով ստել է:
Իսկ դու, իմ սիրելի՛ ժողովուրդ, հիշի՛ր, որ թավշյա հեղափոխությունները տարբեր երկրներում ընթացել են տարբեր կերպ, իսկ Հայաստանում այն պետք է լինի սիրով և բարությամբ համեմված: Չէ՞ որ բոլորս քույրեր ու եղբայրներ ենք:
Մոսկվայի հայկական թանգարանի մամուլի ծառայություն