Ի նշան բողոքի այսօր էլ Երեւանի մի շարք փողոցների կենտրոնում վարորդները կանգնեցնում են իրենց մեքենանները, երթեւեկությունը փակելու նպատակով: Քաղաքացիները տեսանյութ են տարածել, թե ինչպես են ոստիկանները կոտրում այդ մեքենաների ապակիները: Մի մեքենա էլ վնասելով՝ ուժով վարորդին դուրս են հանում մեքենայից:
Ոստիկանների՝ խաղաղ բողոքի ցույց իրականացնող քաղաքացիների մեքենաները վնասելու, կոտրելու մասին Aravot.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից, որի ղեկավար Աշոտ Ահարոնյանն ընդամենն ասաց. «Այդ դեպքերը կուսումնասիրենք, որից հետո միայն կարող ենք պարզաբանում տալ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ