ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ
Սույն թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվեց ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը եւ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը:
ՍԻՄ կուսակցությունը որոշեց. աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության վերաբերյալ նախաձեռնությանը եւ միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել երկրում առկա անհանդուրժողական մթնոլորտի վերացմանը եւ բնականոն կյանքի վերադառնալու անհետաձգելի հրամայականին:
ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է եւ համոզված է, որ մեզանում առկա խնդիրերը հնարավոր է լուծել հենց երկխոսությամբ` քննարկումների եւ լուծումներ գտնելու միջոցով:
ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանը ապակայունացնող ակցիաների եւ կոչերի շարունակականության մեջ միեւնույն ժամանակ համոզված է, որ այդ ակցիաները հանրապետությունում առաջ են բերում ջրբաժան եւ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:
ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն