Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է բոլոր առաջարկների հրապարակային՝ ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկում․ ՕԵԿ

Ապրիլ 21,2018 14:13

Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:

ՕԵԿ հայտարարությունը հանրության լայն շրջանակներում և այդ թվում համացանցում ողջունել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Հայաստանից և սփյուռքից: Հայտարարության մեջ շարադրված գաղափարը ողջունել են նաև հայտնի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Ավելին, Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի հանրահավաքում առաջ է քաշել հստակ ձևակերպված առաջարկներ, որը ըստ էության ենթադրում է քննարկումների կազմակերպման անհրաժեշտություն:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին կոչ անելով քննարկումների միջոցով գտնել քաղաքական հանգուցալուծում: Ելնելով վերաբերյալից «Օրինաց երկիր» կուսակցությունը, ի շարունակություն երեկ իր հնչեցրած հայտարարության, հայտարարում է իր պատրաստակամությունը ինչպես նախաձեռնելու, այնպես էլ մասնակիցը լինելու քաղաքական և քաղաքացիական քննարկումների` հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով և կոչ է անում հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30