Այս պահին լարված իրավիճակ է ցուցարարների առանձին խմբերի եւ ոստիկանների միջեւ: Երեւանի կենտրոնից բերման են ենթարկում «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք երթով եկել էին Հանրապետության հրապարակ եւ միացել ցուցարարների այլ խմբերին:
Ոստիկանները քաշքշելով, կանանց եւ տարեց մի կնոջ հրելով՝ մի քանի երիտասարդի նստեցրին ոստիկանական մեքենաներ: Ցուցարարներից մեկը բերման ենթարկվելիս բղավում էր, որ իրեն ոստիկանները հարվածել են: Ժամեր առաջ տոնավաճառի մի քանի աշխատակիցներ եւս բերման էին ենթարկվել:
Այս պահին բողոքի երթ է կազմակերպվում նաեւ Էջմիածնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ