Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյանը մերժում է Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 21,2018 13:53

«Միանշանակ մերժում ենք այդ ծրագիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության ղեկավար Տաճատ Վարդապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ հրապարակած ծրագրին:

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, ՀՀ օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ», տիկին Բախշյանն ասում է՝ որ խորհրդարանը ցրելու քայլ պետք է լինի, այլընտրանք չի տեսնում. «Պետք է ԱԺ-ում բազմակարծությունն ապահովվի: Այն բոլոր քաղաքական հայացքները, որ կան Հայաստանում, պետք է պառլամենտ գնան: Խորհրդարանական հանրապետության պահանջը դա է: Կայուն մեծամասնություն հասկացությունը պետք է Սահմանադրությունից դուրս գա»,- այս ծրագիրն է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

Տաճատ Վարդապետյանն ասաց, որ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությանը միանում է վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկին:

«Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- ասված է վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30