Հոգևոր Հայաստանի համակարգող խորհուրդը ներկա ճգնաժամը հաղթահարելու և նոր Հայաստանի կայացման շուրջ շարունակում է հանդիպում–խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես հանդիպումներ են եղել հետևյալ կուսակցությունների հետ.
Հայաստանի Ռամկավար Ազատական,
Հայ Հեղափոխական դաշնակցություն,
Ժողովրդավարական Հայրենիք,
Քրիստոնեա–ժողովրդավարական Վերածնունդ,
Հայրենիք ու պատիվ,
Նժդեհյան Ցեղակրոն,
Նոր Ժամանակներ,
Հայք Հայկազուններ,
Ժառանգություն,
Պահպանողական…
Գոհունակությամբ ենք արձանագրում, որ խորհրդակցությունները ընթանում են անկեղծ մտահոգության ու փոխըմբռնման մթնոլորտում։
Ոմանց հետ շարունակվում են քննարկումները քաղաքական խորհուրդ և համազգային օրակարգ ձևավորելու շուրջ։ Վերջին հարցի շրջանակում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում նաև արտերկրի մի շարք ազգանպաստ կառույցների և ազգային գործիչների հետ։
Ընթացքի մեջ են նոր հանդիպումներն ու քննարկումները…
«Հոգևոր Հայաստան»-ի մամուլի հաղորդագրություն