«Արմենպրես». ՀՀ Կոտայքի մարզում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, բողոքի ակցիաներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը՝ հավելելով, որ ապրիլի 20-ին ևս մարզում աշխատանքային օրն ընթացել է բնականոն հունով:
«Մարդիկ, կրթական հաստատությունները, պետական կառույցները, համայնքները բնականոն կերպով իրենց գործունեությունը իրականացրել են, և որևիցե կերպ որևէ գործունեություն չի խաթարվել»,- ասաց Մարգարյանը: Նա հավելեց, որ մարզն իր բնականոն ռիթմի մեջ է:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 13-ից բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում Երևանում, որոնք մինչ օրս շարունակվում են: