Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել երեկվա ելույթում։ Իր ու մեր բոլորի շահերից է բխում զուսպ և հավասարակշռված բառապաշարի օգտագործումը։ Որպես դիակների մասնագետ (դատական բժիշկ) կարող եմ փաստել, որ նա իր տխրահռչակ կենսագրության ընթացքում բազմից սադրել է ժողովրդին։ Նման գործիչները իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից կամ նախապայմաններ ներկայացնել իշխանությանը։
Հայաստանի իշխանությունների հետ անգամ Թուրքան չի կարողացել նախապայմանների լեզվով խոսել։
Երկխոսության առաջարկից առիթավորվել պետք չէ, այլ հարկավոր է օգտագործել այն ժողովրդի միասնականությունը պահպանելու և ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը գտնելու համար։
Կարեն ԱՎԱԳՅԱՆ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր