12:08-Վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարները Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Եվրոշինանյութ» խանութի մոտից մեկնարկեցին երթը, որն ուղեկցում են ոստիկանները:
Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկաններին ասաց. «Բերման ենթարկվածներին սուրճ ու քաղցրավենիք հյուրասիրեք, մենք ձեր եղբայրներն ենք, դուք էլ՝ մեր: Ոստիկանության հանդեպ բռնություն գործադրելը մեր շարժման հետ կապ չունի»:
12:10-Փաշինյանը հայտարարեց. «Եվրոշինանյութ» խանութը հայտարարում եմ ժողովրդական բրենդ: Հեղափոխությունից հետո այս խանութից առեւտուր կանեք:
12:15-«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, այլ տարբերակ չկա»,-ասում է Նիկոլ Փաշինյանը: Երթը, ինչպես նշում է նա, շարժվելու է դեպի Պաշտպանության նախարարություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ