Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա շտապ հավաք ենք հրավիրում. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 21,2018 12:18

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նոր Նորքում ոստիկանությունը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին, «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններին անցկացնել հավաք:

Նիկոլ Փաշինյանը 20 րոպե ժամանակ խնդրեց: Դրանից հետո վերադարձավ և հղում կատարելով՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին, որը կարգավորում է ինքնաբուխ հավաքները, պարոն Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա մեր հավաքը նվիրված է գիշերվա այն իրադարձություններին, երբ հարձակումներ են տեղի ունեցել ակտիվիստների նկատմամբ. քաղաքացիական հագուստով անձինք նրանց մեքենաներն են ջարդել»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Երեկ դուք նախապես գիտեի՞ք, որ ձեր ակտիվիստները պետք է տուժեն, և այստեղ պիտի հավաք անցկացնեք: Չէ՞ որ դուք նախապես էիք հայտարարել այստեղ հավաք անցկացնելու մասին»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես 7-րդ Մասիվի «Նոր տուն» խանութի մոտ սկսված այն հավաքն այս պահին հայտարարում եմ դադարեցված: Այն հավաքը, որը ոստիկանությունն ուզում է, որ մենք դադարեցնենք, համարում ենք դադարեցված: Սիրելի ոստիկաններ, ձեր պահանջը կատարեցինք: Հավաքների ազատության օրենքի համաձայն՝ շտապ հավաք ենք հրավիրում՝ արձագանքելու այն ապօրինություններին, որ տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»:

Վալերի Օսիպյանն ի պատասխան նշեց, թե ոստիկանությունը կապահովի այդ հավաքի անվտանգությունը, բայց եթե քաղաքացիների ազատ տեղաշարժը նախորդ օրերի նման չսահմանափակվի:

Տեղեկացնենք, որ այս ընթացքում Նոր Նորքից մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30