Սոցիալական մեդիա մարկետինգի մասնագետ Արսեն Սուլթանյանը տեղեկացնում է. «Երեկ գիշերը 00.00 կողմերը ավանում՝ Ծարավ Աղբյուր փողոցի վրա, Աճառյան խաչմերուկի մոտ, 15 հոգով մահակներով հարձակվել են մեր հարևանի մեքենայի վրա, որն աշխատանքից էր վերադառնում տուն։ Հարևանն էլ «երիտասարդ մասնագետներին մատչելի բնակարաններ» ծրագրով բնակարան գնած և այդ թաղամասում բնակվող է։ Վերջում ասել են «վերջ էլ սիգնալ տալու բան չունես»: