Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Փողոց փակելու նպատակը ոչ իրավաչափ է։ Եթե փակել են, պետք է նպաստեն, որ բացվի, այլապես ՄԻԵԴ նախադեպ կա, որն ասում է, որ դա պարսավելի արարք է». «Ժամանակ»

Ապրիլ 21,2018 11:53

Արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքը հստակ սահմանում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքերով՝ ևս արտակարգ դրություն հայտարարելու իրավիճակ, իհարկե, չկա, սակայն Ղազարյանին մտահոգում է ցուցարարների կողմից փողոցներ փակելու գործողությունները, որոնք, նրա խոսքերով, ոչ իրավաչափ գործողություններ են։ «Եթե ցուցարարները գալիս են և իրենց բազմությամբ փակում փողոցները, դա այլ բան է, սակայն մեկ այլ բան է, երբ հավաքի մասնակիցները նպատակ են դնում փողոցը փակել։ ՄԻԵԴ-ը դա չի ընդունում։ Եվ դրա համար քրեական պատասխանատվությունը համարում է իրավաչափ։ Հիմա մեր մոտ հավաքները երկու տեսակ են։ Երկուսն էլ խաղաղ են, բռնության կոչեր չկան, բայց օրենքով սահմանված կարգով չեն, իսկ օրենքի վրա արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով. «Խնդրահարույց է, որ ակցիաների մի մասը իրականացվում է փողոցը փակելու համար, որը ՄԻԵԴ-ը չի ընդունում, տևական ժամանակ խաթարվել է այլոց անդորրը, տեղաշարժի իրավունքը»։

Դիտարկմանը՝ թե բողոքներ չկան քաղաքացիների կողմից, ինչպես է դա որոշվում, Ղազարյանը նկատեց, որ դրա մասին է խոսում վարորդների և ցուցարարների հետ վեճերը, բախումը, լարվածության աճը։ «Փողոց փակելու նպատակը ոչ իրավաչափ է։ Եթե փակել են, պետք է նպաստեն, որ բացվի, այլապես ՄԻԵԴ նախադեպ կա, որն ասում է, որ դա պարսավելի արարք է և իշխանությունների կողմից քրեական պատասխանատվության ենթարկելը իրավաչափ է»,- ասաց Ղազարյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30