Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանն առաջարկեց կրոնական նշանակության հուշարձանների տեղեկատվական շտեմարան ստեղծել

Ապրիլ 21,2018 11:27

Երևանում անցկացվում է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձաններին նվիրված տարածաշրջանային թեմատիկ խորհրդակցություն-հանդիպում։ Խորհրդակցության երկրորդ օրվա ավարտին ընդունելով մասնակից երկրների ներկայացուցիչներին, նախարար Արմեն Ամիրյանը տպավորությունը փոխանցեց, որ մեկնարկը շատ հաջող է, և չի կասկածում՝ այդպես է լինելու նաև շարունակությունը։

Նախարարը ներկաներին փոխանցեց նաև մասնակից երկրների մշակութային ժառանգության էլեկտրոնային միասնական պորտալ ստեղծելու իր առաջարկը.

«Դա երկարատև աշխատանք է, հասկանում եմ, որ 1-2 տարվա գործ չէ, բայց նման տեղեկատվությունը հանրամատչելի մեկ շտեմարանում կուտակելն անգնահատելի կարևորություն ունի, և այն ոչ միայն այս 15 երկրների, այլև մշակույթի համաշխարհային ժառանգության ամենակարևոր շտեմարաններից մեկը կարող է դառնալ»։

Հանդիպում-խորհրդակցությունը Երևանում ՀՀ մշակույթի նախարարությունն անցկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ազգային հանձնաժողովի հետ ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնադրամի աջակցությամբ:

Համաշխարհային ժառանգության կենտրոնի, ԻԿՕՄՕՍ-ի, Բնապահպանության միջազգային միության, Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՆՀ Մակեդոնիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ռուս ուղղափառ եկեղեցու, Սուրբ Աթոռի ներկայացուցիչները կներկայացրին իրենց պատկերացումները կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարման վերաբերյալ:

Երևանյան խորհրդաժողովի ավարտին մասնակիցներն առաջարկների հայտարարություն ընդունեցին ( զետեղվելու է Մշակութային ժառանգության համաշխարհային կոմիտեին ներկայացվելիք զեկույցում)։ Փաստաթղթում ներառված է նաև նախարար Ամիրյանի առաջարկը՝ համապատասխան էլեկտրոնային շտեմարան ստեղծելու շուրջ։

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30