Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել. ծախսվել է 16 միլիոն 110 հազար դրամ. «Փաստ»

Ապրիլ 21,2018 11:14

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել, որից 12–ը հողամաս, իսկ մեկը՝ հասարակական նշանակության շինություն: Շինությունը գնվել է 150 հազար դրամով, իսկ հողամասերի գները տատանվել են 50 հազարից մինչև 15 միլիոն դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, անշարժ գույք գնելու վրա ծախսվել է 16 միլիոն 110 հազար դրամ:

Նախորդ տարի 40 միլիոն դրամով գնել է նաև «MERCEDES–BENZ S500L 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 531 հազար դոլար ու 4202 եվրո: Եկամուտները կազմել են 206 միլիոն 859 հազար դրամ, որից 4 միլիոն 53 հազար դրամը աշխատավարձն է, 166 միլիոն 469 հազար դրամը շահաբաժին, 2 միլիոն 700 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 33 միլիոն 635 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30